Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոց 2/4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 11-004-0109-0006 կադաստրային ծածկագրով 0․0001 հա մակերեսով բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասը մրցույթային կարգով տրամադրել վարձակալությամբ՝ կառուցապատման իրավունքով, ավտոմատ սրճեփ մեքենա տեղադրելու նպատակով.
1) վարձակալությամբ տրամադրվող 0․0001 հա մակերեսով բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 12 000 (տասներկու հազար) ՀՀ դրամ,
2) վարձակալության ժամկետը սահմանել 3 տարի,
3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել վեց ամսվա ընթացքում տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |