Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Նորոշումը, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող ք․ Նոյեմբերյան, Վ․ Տերյան փողոց, 11 բնակելի տուն հասցեում գտնվող 0.00984 հա մակերեսով՝ հողամասում առկա ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Վլադիմիր Սարգսի Բաբաջանյանի կողմից տրված դիմումը՝ (հաշվառման ծածկագիր 2023LBQD9Y)՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Օրինականացնել Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի, Վ․ Տերյան փողոց, 11 բնակելի տուն հասցեում գտնվող 0․00984 հա մակերեսով հողամասում Վլադիմիր Սարգսի Բաբաջանյանի կողմից ինքնակամ կառուցված ընդհանուր՝ 157․97 քմ արտաքին մակերեսով կառույցը (երկհարկանի բնակելի տուն)։
2․Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Վ․ Տերյան փողոց, 11 բնակելի տուն հասցեում գտնվող 0․00984 հա մակերեսով հողամասում Վլադիմիր Սարգսի Բաբաջանյանի կողմից ինքնակամ կառուցված ընդհանուր՝ 157․97 քմ արտաքին մակերեսով կառույցի (երկհարկանի բնակելի տան) նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը՝ սպասարկման համար նախատեսված 0․00984 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողամասով։
3․ Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին սույն որոշմամբ օրինականցված կառույցի (երկհարկանի բնակելի տան) նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած Վլադիմիր Սարգսի Բաբաջանյանին՝ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով բնակելի տուն՝ 573000 ՀՀ դրամ արժեքով (157․97x3627) և նրա սպասարկման համար անհրաժեշտ 0․00984 հա մակերեսով հողամասը՝ 120200 ՀՀ դրամ արժեքով (98․4x1221) ձեռք բերելու համար։
4․ Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով։