Հիմք ընդունելով 18․05․2006 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշման կարգի 2-րդ մասի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդև 18-րդ կետերով, հաշվի առնելով, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, գյուղ Բաղանիս 11 շինություն հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով Արման Եգորի Ալավերդյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Արման Եգորի Ալավերդյանի սեփականությունը հանդիսացող ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, գյուղ Բաղանիս 11 շինություն հասցեում գտնվող, 11-017-0103-0020 կադաստրային ծածկագրով հողամասում (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) ինքնակամ կառուցված 92․45 քմ արտաքին մակերեսով շինությունները ճանաչել օրինական, այգետնակը որպես տնտեսական շինություն, (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք 2022ct2jai):
-
Օրինական ճանաչված տնտեսական շինության և ծածկի համար սահմանել օրինականացման վճար՝ 42160 (քառասուներկու հազար հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:
-
Սեփականատերը տնտեսական շինության և ծածկի օրինականացման համար սահմանված 42160 (քառասուներկու հազար հարյուր վաթսուն) ՀՀ դրամ գումարը պարտավոր է մուծել Նոյեմբերյանի 900395101158 գանձապետական հաշվեհամարին:
-
Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված 42160 (քառասուներկու հազար հարյուր վաթսուն) ՀՀ դրամ վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
|