|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 սեպտեմբերի 2024 թվականի N 478-Ա |
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂԲ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Սուրեն Հմայակի Ազատյանի ներկայացուցիչ Սերգեյ Լևոնի Բեջանյանի կողմից 24.09.2024 թվականին ներկայացրած դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզ Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի վարչական տարածքում 1-ին փողոց թիվ 5/1 հասցեում գտնվող Սուրեն Հմայակի Ազատյանին սեփականության իրավունքով պատկանող շինությանը՝ արհեստանոց, որպես սպասարկման տարածք ուղղակի վաճառքով վաճառել համայնքային սեփականություն հանդիսացող 11-041-0066-0005 կադաստրային ծածկագրով հողամասից 0.01319 հա մակերեսով և 11-041-0066-0002 կադաստրային ծածկագրով հողամասից 0.02046 հա մակերեսով, ընդհանուր՝ 0,03365 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը: 1) ուղղակի վաճառքի համար հողամասի 1 քմ հողամասի գինը սահմանել կադաստրային արժեքին համապատասխան` 514.8 ՀՀ դրամ: 2) հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: 3) հողամասն օտարել 2 տարվա ընթացքում: |
Կողմ -13 ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԵՉՈՒՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՄԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՔՈՉԱՐՅԱՆ ԳՅՈՐԳԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|