|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հունիսի 2025 թվականի N 1290-Ա |
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ` 17.06․2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 12 ՆԻՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և 69-րդ հոդվածով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 18-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյանի համայնքապետարանի աճուրդային և մրցույթային հանձնաժողովի 17․06․2025 թվականի թիվ 12 նիստի արձանագրությունները և հաշվի առնելով, որ հողամասերն ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Ոսկեպար 2-րդ փողոց 3-րդ նրբանցք 1/4 հողամաս հասցեում գտնվող, 11-049-0012-0068 կադաստրային ծածկագրով 0․07274 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Նունե Մամիկոնի Աղաբեկյանին։
ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 72 740 (յոթանասուներկու հազար յոթ հարյուր քառասուն) ՀՀ դրամ։
- ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Ոսկեպար 12-րդ փողոց 11 հողամաս հասցեում գտնվող, 11-049-0046-0030 կադաստրային ծածկագրով 0․20546 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Մովսես Հովիկի Բադալյանին։
ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 205 460 (երկու հարյուր հինգ հազար չորս հարյուր վաթսուն) ՀՀ դրամ։
- Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Մալխասյանին՝ ապահովել աճուրդ-վաճառք կատարելու համար անհրաժեշտ փաթեթների կազմումը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|