Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով 5-րդ հոդվածի 5-րդ կետով, 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերով և 59-րդ հոդվածով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի վարչական տարածքում գտնվող 11-017-0005-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.04991 հա մակերեսով հողամաս՝ նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ և փոխադրել նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա։
- Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի վարչական տարածքում գտնվող 11-017-0005-0006 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.14042 հա մակերեսով հողամաս՝ նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
- Առանձնացված 0.04991 հա և 0.14042 հա մակերեսներով հողամասերը միավորել, միավորումից առաջացած ընդհանուր 0.19033 հա մակերեսով գույքին տալ հասցե գրանցելով ՀՀ Տավուշի մարզ, Նոյեմբերյան համյքն, գ. Բաղանիս 14-րդ փողոց 8 հողամաս հասցեում, փոստային դասի՝ 4105:
- Միավորումից առաջացած գույքի նկատմամբ որպես առանձին գույքային միավոր պետական գրանցում ստանալու նպատակով դիմել կադաստրի կոմիտե:
|