|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 նոյեմբերի 2025 թվականի N 2179-Ա |
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետի երկրորդ պարբերությամբ, նկատի ունենալով, որ առանց Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի Ե-01/2662 գրությամբ սահմանված պարզաբանման ենթակա հանգամանքների՝ հնարավոր չէ շարունակել վարչական վարույթը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-056-0297-0001 կադաստրային ծածկագրով պետական սեփականություն հանդիսացող անտառային հողամասում առանց օրենքով սահմանված կարգի և համապատասխան փաստաթղթերի 1156 մ2 մակերեսով տարածքում ցանկապատման աշխատանքներ իրականացնելու և ցանկապատի մեջ երկու շինություն՝ 44 մ2 և 23 մ2 մակերեսով, ինչպես նաև 1,4 մ2 հիմքով պարիսպ կառուցապատելու փաստով 14․11․2025 թվականին հարուցված վարչական վարույթը կասեցնել 19.11.2025 թվականից՝ մինչև վարչական վարույթի համար խոչընդոտ հանդիսացող հանգամանքների վերանալը։
- Վարչական վարույթը կասեցնելու որոշումն ուղարկել վարչական վարույթի մասնակիցներին։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՄՀԵՐ ԱՂԱՄՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(2.56 Մբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|