Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Կողբ 6-րդ փողոց 456 հողամաս հասցեում գտնվող կառույցը՝ կիսակառույց բնակելի տուն, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաք, Վ. Տերյան փողոց 1/23 ավտոտնակ հասցեում գտնվող, 11-004-0039-0248 կադաստրային ծածկագրով 0.0037 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող ընդհանուր՝ 36.96 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտնակ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Գրիշա Գուրգենի Բուդաղյանին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և նրա վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.0037 հա մակերեսով հողամասի օտարման գինը կադաստրային արժեքին համապատասխան՝ 1221x37= 45180 (քառասունհինգ հազար հարյուր ութսուն ) ՀՀ դրամ չափով։
2) 36.96 քմ արտաքին մակերեսով կառույցի գինը՝ 36.96x1209 = 44690 (քառասունչորս հազար վեց հարյուր իննսուն ) ՀՀ դրամ:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված պայմաններով և ժամկետներում: |