Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք Նոյեմբերյան համայնքում ՏԻՄ ընտրության նախապատրաստման և անցկացման նպատակով սահմանել 12 (տասներկու) տեղամասային կենտրոն հետևյալ հասցեներում՝
1) ք. Նոյեմբերյան, Երևանյան փողոց, շենք N 3, «Մշակույթի կենտրոն» հիմնարկ,
2) ք. Նոյեմբերյան, Դպրոցականների փողոց, շենք N 15, «Նոյեմբերյանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ,
3) ք. Նոյեմբերյան, Բարեկամության փողոց, շենք N 6, «Նոյեմբերյանի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ,
4) գ. Բերդավան, 2-րդ փողոց, շենք N1,«Բերդավանի գեղագիտական կենտրոն»ՀՈԱԿ,
5) գ. Բերդավան, 25-րդ փողոց, շենք N 4, «Բերդավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,
6) գ. Դովեղ, 1-ին փողոց, շենք N 2, 1-ին հարկ, «Հանդիսությունների սրահ»,
7) գ. Ջուջևան, 3-րդ փողոց, շենք N 25, «Ջուջևանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,
8) գ. Բաղանիս, 4-րդ փողոց, շենք N 2, «Բաղանիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,
9) գ. Ոսկեվան, 1-ին փողոց, շենք N 11, Նոյեմբերյան համայնքի «Ոսկեվանի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ,
10) գ. Կոթի, 35-րդ փողոց, շենք N 1, «Կոթիի Շ․ Շահնազարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,
11) գ. Բարեկամավան, 1-ին փողոց, շենք N5/1, «Բարեկամավանի միջնակարգ դպրոց», ՊՈԱԿ
12) գ. Ոսկեպար, 3-րդ փողոց, շենք N 33, «Մշակույթի տուն»,
2. Սույն որոշման մասին տեղեկացնել թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովին, ՀՀ Ոստիկանության ԱՎՎ Նոյեմբերյանի անձնագրային խմբին, տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին: