Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքում շինարարական աշխատանքներ իրականացնելու, համայնքի տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ անցկացնելու, ինչպես նաև ջրի պոմպ ձեռքբերելու նպատակով հրատապություն պահանջող ծախսեր կատարելու անհրաժեշտությունը
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Թույլատրել Նոյեմբերյան համայնքի 2025 թվականի բյուջեից Նոյեմբերյան համայնքի Զորական բնակավայրի պոմպակայանի համար նոր պոմպ ձեռք բերելու նպատակով հրատապություն պահանջող 1 300 000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ արժողությամբ ծախսերը կատարել մեկ անձից: |