Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, հիմք ընդունելով Էլմիրա Սարգսի Վարդանյանի դիմումը, ՀՀ «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտար Լիանա Արարատի Ամիրաղյանի կողմից հաստատված՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ հողամասի վարձակալության իրավունքը ժառանգին փոխանցելու վերաբերյալ և ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ավագանու 29․11․2024 թվականի թիվ 577-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղում գտնվող 11-019-0314-0005 կադաստրային ծածկագրով 8,506198 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող) նկատմամբ վարձակալության իրավունքի պայմանագիրը վերաձևակերպել Անահիտ Սերյոժայի Ղազարյանի անվամբ՝ 1/2 (մեկ երկրորդ) բաժնեմասով։
2․ ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղում գտնվող 11-019-0314-0004 կադաստրային ծածկագրով 4,644903 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող) նկատմամբ վարձակալության իրավունքի պայմանագիրը (գրանցամատյան 3198) վերաձևակերպել Անահիտ Սերյոժայի Ղազարյանի անվամբ՝ 1/2 (մեկ երկրորդ) բաժնեմասով։
3․ Նույն պայմաններով ժառանգորդ Անահիտ Սերյոժայի Ղազարյանի հետ կնքել հողամասի վարձակալության նոր պայմանագիր: