Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերով և 59-րդ հոդվածով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Համայնքային սեփականություն հանդիսացող 11-041-0096-0035 կադաստրային ծածկագրով հողամասից (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) առանձնացնել 0․00935 հա մակերեսով հողամաս և առանձնացված հողամասին տալ հասցե՝ գրանցելով գյուղ Կողբ, 17-րդ փողոց, 28/3 հողամաս հասցեում, իսկ բաժանումից մնացած 0․10897 հա մակերեսով հողամասի և հողամասում առկա շինության հասցեն թողնել անփոփոխ՝ գրանցելով գյուղ Կողբ, 17-րդ փողոց, 28 վարչական շենք հասցեում։