Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 144-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 1997 թվականի N 51 որոշմամբ և «Գույքի նկատմամբ պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 11-043-0020-0004 կադաստրային ծածկագրով, 0․024185 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունըՙ բնակավայրերի, գործառնական նշանակությունըՙ հասարակական կառուցապատման) և հողամասում առկա շինության (բուժկետ) նկատմամբ պետական գրանցում տալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե: