Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և 59-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 11-004-0039-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.00479 հա մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը ՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։
2․ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի 11-004-0039-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0․00479 հա մակերեսով հողամասին և հողամասի վրա առկա շինությանը տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, ք․ Նոյեմբերյան, Վ․ Տերյան փողոց, 9/21 ավտոտնակ հասցեում, փոստային դասիչ 4101: