Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում խմելու ջրի նոր ջրագծի կառուցմանը նվիրված միջոցառման՜ հյուրերի ընդունելություն կազմակերպելու նպատակով ծախսեր կատարելու անհրաժեշտությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Նոյեմբերյան համայնքի 2025 թվականի բյուջեից 50 900 (հիսուն հազար ինը հարյուր) ՀՀ դրամ հատկացնել «ԱՆՆԱ ՆԱՍԻԲՅԱՆ» ԱՁ-ին:
- Որոշման կատարումը հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման, հավաքագրման և գնումների բաժնի պետ Անժելա Ղարախանյանին:
|