Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 8 մայիսի 2003 թվականի N 714–Ն որոշումով և հաշվի առնելով Արտյոմ Մուշեղի Դաղբաշյանի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքում գտնվող 11-012-0131-0097 կադաստրային ծածկագրով 0.10631 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը ուղղակի վաճառքով օտարել Արտյոմ Մուշեղի Դաղբաշյանի ` սեփականության իրավունքով իրեն պատկանող գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասի (ծածկագիր 11-012-0130-0095) ընդլանման նպատակով բացառապես գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:
2. Գյուղատնտեսական նշանակության վարելահողի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ-ի համար 329 ՀՀ դրամ:
3. Անշարժ գույքի օտարման գործընթացն իրականացնել մեկ տարվա ընթացքում: |