Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Նորոշումը, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Նորոշման 4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Կամոյի փողոց թիվ 8/31 ավտոտնակ հասցեում գտնվող 0.00293 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Աննա Արշալույսի Երկնափեշյանի կողմից տրված 05․09.2024 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Կամոյի փողոց թիվ 8/31 ավտոտնակ հասցեում գտնվող 11-004-0039-0001 կադաստրային ծածկագրով հողամասից 0,00293 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա Աննա Երկնափեշյանի կողմից ինքնակամ կառուցված 29,3 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը՝ սպասարկման համար նախատեսված 0.00293 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողամասով (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք 2023NMENYP) և օրինականացնել:
2. Հանձնարարել Նոյեմբերյանի համանքապետարանի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետ Արսեն Մամյանին սույն որոշմամբ օրինականացված կառույցի նկատմանբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած Աննա Արշալույսի Երկնափեշյանին՝ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով կառույց՝ 35450 ՀՀ դրամ արժեքով (29.3 x 1209 ) և նրա սպասարկման համար անհրաժեշտ 29․3 քմ մակերեսով հողամասը՝ 35800 ՀՀ դրամ արժեքով (29.3 x 1221) ձեռք բերելու համար:
3. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով: