Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածի պահանջներով, հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Սերյոժա Ռաֆիկի Անանյանի 16.09.2025 թվականին տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Այգեգործների փողոց, 130 բնակելի տուն հասցեում գտնվող, (11-004-0102-0016 կադաստրային ծածկագրով) բնակելի տան նկուղի (10․40 քմ ներքին մակերեսով, կառուցված 1950 թվականին), բնակելի տան կիսանկուղի (73․40 քմ ներքին մակերեսով, (կառուցված 1950 թվականին), բնակելի տան (80․70 քմ ներքին մակերեսով, կառուցված 1950 թվականին), բնակելի տան բ/պ կամ ա/հ (50․30 քմ, ներքին մակերեսով, կառուցված 1950 թվականին), ավտոտնակի (39․90 քմ , ներքին մակերեսով, կառուցված 1950 թվականին) նկատմամբ ճանաչել Սերյոժա Ռաֆիկի Անանյանի (ծնված 14․08․1956 թվականին), Սուսաննա Արտեմի Անանյանի (ծնված 20․09․1960 թվականին), Գրիգոր Սերյոժայի Անանյանի (ծնված 19․10․1981 թվականին), Սաթենիկ Սերյոժայի Անանյանի (ծնված 11.04.1983 թվականին) և Գևորգ Սերյոժայի Անանյանի (ծնված 24․08․1986 թվականին) սեփականության իրավունքը։