Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 2006 թվականի մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 35-րդ կետը և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան Դպրոցականների փողոց, 44/12 հասցեում գտնվող օրինական ճանաչված կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան Դպրոցականների փողոց, 44/12 հասցեում գտնվող, 11-004-0039-0001 կադաստրային ծածկագրով տարածքում առկա 0.00079 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, , գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) և հողամասում գտնվող 7,89 քմ արտաքին մակերեսով օրինական ճանաչված կառույցը՝ գեղեցկության սրահ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Սեդա Հայկազի Ամիրաղյանին։
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝
1) 0.00079 հա մակերեսով հողամասի համար՝ 9650 (իննը հազար վեց հարյուր հիսուն) ՀՀ դրամ,
2) 7,89 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 86000 (ութանասուն վեց հազար) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության: |