Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 7
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

10 ապրիլի 2023 թվականի N 7

12.02.2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՅԱՑԱԾ «ԴԵԼՏԱ-ՖՐԱԳՄԵՆՏ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ցեոլիտային տուֆերի հանքավայրի Նոր Կողբ տեղամասի (Կոպար հատվածում) օգտակար հանածոյի արդյունահանման աշխանանքների, Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկում

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 12.02.2023  ԹՎԱԿԱՆԻՆԿԱՅԱՑԱԾ «ԴԵԼՏԱ-ՖՐԱԳՄԵՆՏ» ՍՊԸ-ԻԿՈՂՄԻՑ  ՀՀՏԱՎՈՒՇԻՄԱՐԶԻՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ  ՑԵՈԼԻՏԱՅԻՆՏՈՒՖԵՐԻՀԱՆՔԱՎԱՅՐԻՆՈՐԿՈՂԲՏԵՂԱՄԱՍԻ (ԿՈՊԱՐՀԱՏՎԱԾՈՒՄ) ՕԳՏԱԿԱՐՀԱՆԱԾՈՅԻԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆԱՇԽԱՆԱՆՔՆԵՐԻ, ՇՐՋԱԿԱՄԻՋԱՎԱՅՐԻՎՐԱԱԶԴԵՑՈՒԹՅԱՆՆԱԽՆԱԿԱՆԳՆԱՀԱՏՄԱՆՎԵՐԱԲԵՐՅԱԼՀԱՆՐԱՅԻՆՔՆՆԱՐԿՈՒՄ

Հանրային լսումը կայացավ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյանի համայնքապետարանի վարչական շենքում՝ նիստերի դահլիճում:  Հանրային լսմանը մասնակցում էին «ԴԵԼՏԱ-ՖՐԱԳՄԵՆՏ» ՍՊԸ-Ի  տնօրեն Ն.Խաչատուրովը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Կողբ բնակավայրի ներկայացուցիչներ և համայնքի այլ բնակիչներ: Հանրային լսման բացման խոսքով հանդես եկավ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը: Այնուհետև ձայնը տրվեց «ԴԵԼՏԱ-ՖՐԱԳՄԵՆՏ» ՍՊԸ-Ի  տնօրեն Ն.Խաչատուրովին: Նա մանրամասն ներկայացրեց ընկերության ծրագրերը, շահագործման նպատակը, նշեց, որ այն կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը: Աշխատանքներում կընդգրկվեն հարակից բնակավայրերի բնակիչներ: Ընկերությունը պարտավորվում է ապահովել բնապահպանական բոլոր նորմերը, տվյալ տարածքի մաքրությունը, կապահովի տվյալ տարածքի ճանապարհային ենթակառուցվածքի բարեկարգ և անխափան աշխատանքը:

Հանրային լսման մասնակիցները հավանություն տվեցին  ներկայացված աշխատանքների ծրագրին:

Ներկաների կողմից  հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց տրվեց սպառիչ պատասխաններ:

Փաստվեց նաև, որ աշխատանքների ընթացքում պետք է պահպանվեն համայնքի բնակիչների շահերը, և որ Նոյեմբերյան համայնքը տալիս է իր նախնական համաձայնությունը՝ ընկերությանը ցեոլիտային տուֆերի հանքավայրում արդյունահանման աշխատանքներ կատարելու:

 

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                 ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ

                                           ԱՐՁԱՆԱԳՐՈՂ                 ԱՐՄԻՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ

10.04.2023թվական

 

 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner