Այսօր: Կիրակի, 7 Սեպտեմբերի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1727-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 սեպտեմբերի 2025 թվականի N 1727-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնից 15.07.2025 թվականին ուղարկված № 85/2-16-911 գրության հիման վրա, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, Կարեն Արարատի Մալխասյանի կողմից ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնելու առթիվ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայքի ղեկավարի 06.08.2025 թվականի 1579-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ և լսումների օր է նշանակվել 08.08.2025 թվականին, ժամը 11-00-ին: Վարչական վարույթի մասնակից՝ Կ.Մալխասյանը պատշաճ ծանուցվել և ներկայացել է լսումներին:

 2. Ակտի ընդունման փաստական հիմքերը.

Վարչական վարույթի նյութերում առկա ապացույցների ուսումնասիրության արդյունքում, մասնավորապես՝ ոստիկանության ներկայացուցչի կողմից 15.07.2025 թվականին կազմված թիվ 6255400011 արձանագրությունում, «Արձանարվել է» վերտառության տակ, առկա է ոստիկանության ներկայացուցչի կողմից արված հետևյալ ձեռագիր գրառումը«15072025 թվականին, ժամը 12։10-ին Նոյեմբերյան բնակավայրի Նոյեմբերի 29-ի փողոցի տուն 6 հասցեի բակում զբաղվել է բանջարեղենի առևտրով՝ խախտելով ՎԻՎ օրենսգրքի 162-րդ հոդվածի պահանջները»։

Նույն արձանագրության «Իրավախախտում կատարած անձի համառոտ բացատրությունը» վերտառության ներքո, Կ.Մալխասյանի ստորագրությամբ առկա է հետևյալ ձեռագիր գրառումը«Դիտողություն չունեմ»։

Լսումների ժամանակ Կարեն Արարատի Մալխասյանը պնդել է, որ 15.07.2025 թվականինժամը 12:10-իսահմաններում, ոստիկանության ներկայացուցիչը ոչ սահմանված վայրում բանջարեղենի առևտրով զբաղվելու վերաբերյալ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն այն դեպքում, երբ ինքը առևտրով չի զբաղվել:Վերջինս ներկայացրեց, որ սեփականությամբ իրեն պատկանող բնակարանի բակում առկա բանջարեղենը դեռևս առևտուր իրականացնելու և շահույթ ստանալու փաստ և ապացույց չէ: Բանջարեղենը իր տան բակում ոստիկանության կողմից որպես վարչական իրավախախտում արձանագրելու պահին ընդամենը կուտակված է եղել շուկա տեղափոխելու նպատակով: Իր տան բակը շատ կարճ ժամանակահատվածով ծառայել է որպես բեռնափոխադրման համար ընդարձակ և ազատ տարածք: Ոստիկանի կողմից արձանագրված բանջարեղենը հաջորդ օրն իսկ  տեղափողվել է համապատասխան շուկա:

Կ.Մալխասյանը պնդեց, որ առևտրային գործունեություն չի ծավալել:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Կարեն Արարատի Մալխասյանի կողմից 15.07.2025 թվականի թվականին, ժամը 12:10-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29 փողոցի  տուն 6 հասցեի բակում առևտրով զբաղվելու փաստը հիմնավորող ապացույցներ չկան։

3 Ակտի ընդունման իրավական հիմքերը

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի 06.08.2025  թվականի 1579-Ա որոշումով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասի» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի պետի 15.07.2025 թվականի № 85/2-16-911 գրության հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի օգոստոսի 8-ին  հրավիրվել է լսում։

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 35-րդ հոդվածի համաձայն վարույթի մասնակիցները պատշաճ ծանուցվել են վարչական վարույթի անցկացման վայրի և ժամի մասին, Կարեն Արարատի Մալխասյանը ներկայացել է լսումներին, ներկայացրել որ առևտրով չի զբաղվել: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն

վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:

Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:

Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետի համաձայն

վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե` օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասոի, բ) կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60 հոդվածներով՝

 

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 

1 Կարեն Արարատի Մալխասյանի վերաբերյալ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի 15.07.2025 թվականի № 85/2-16-911 գրության հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճել։

2 Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 70-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդ օրվանից, կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և (կամ) համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ՄՀԵՐ ԱՂԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner