Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Ջահան Յուրիկի Իսրայելյանի դիմումը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Ուղղակի վաճառքով օտարել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան գյուղում գտնվող, 11-050-0009-0001 կադաստրային ծածկագրով հողամասից 0.03900 հա մակերեսով, համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների), Ջահան Յուրիկի Իսրայելյանին պատկանող 297.5 քմ ներքին մակերեսով անասնաշենքի պահպանման և սպասարկման համար՝ 131300 (հարյուր երեսունմեկ հազար երեք հարյուր) դրամ արժեքով։ |