|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 նոյեմբերի 2025 թվականի N 2155-Ա |
ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՎ 24:00 ԻՑ ՀԵՏՈ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով «ԴԵԲԵՏ 2» ՍՊԸ-ի պատասխանատու անձի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Ուսումնասիրված դիմումի համաձայն դադարեցնել և չհաշվարկել «ԴԵԲԵՏ 2» ՍՊԸ-ի 2025 թվականի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակի տեղական տուրքը:
- Որոշումը տարածվում է 2025 թվականի ապրիլի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՄՀԵՐ ԱՂԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|