Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, հաշվի առնելով որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում և Մուշեղ Սուրենի Մամյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում գտնվող Ռիմա Երվանդի Մամյանին, Վարդան Սուրենի Մամյանին և Մուշեղ Սուրենի Մամյանին պատկանող 0․64 հա մակերեսով հողամասին (կադաստրային ծածկագիր 11-004-0279-0016, նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) կից փաստացի ավել օգտագործվող 0․07553 հա մակերեսով հողամասը (ընդհանուր 0.71553 հա) ճանաչել Ռիմա Երվանդի Մամյանի (ծնված 01․12․1946 թվականին), Վարդան Սուրենի Մամյանի (ծնված 02․03․1965 թվականին) և Մուշեղ Սուրենի Մամյանի (ծնված 25․08․1972 թվականին) սեփականության իրավունքը: