Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 18․09․2017թվականի 1213-Ն որոշման 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ Վալերի Ղազարովի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Նոր երիտասարդ պտղատու այգի հիմնելու համար Վալերի Գրիգորի Ղազարովին 4 տարի ժամկետով ազատել սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Տավուշի մարզի Պտղավան գյուղի 11-055-0351-0031 ծածկագրով 0.7 հա մակերեսով հողամասի անշարժ գույքի հարկից.
1) այգին գույքահարկից ազատել 01․01․2025 թվականից,
2) այգու գույքահարկը հաշվարկել 01․02․2029 թվականից։