Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկություն՝
ՀԱՆԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-016-0109-0064 կադաստրային ծածկագրով 3,2925 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր) տրամադրել վարձակալությամբ:
2.Վարձակալությամբ տրամադրվող 3,2925 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 20000 դրամ,
3.վարձակալության ժամկետը սահմանել 24 տարի,
4.տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
5.վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում:
|