Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Սխալմամբ որպես քաղաքացու սեփականություն քարտեզագրված Նոյեմբերյան համայնքի՝ Այրում քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-012-0104-0004 կադաստրային ծածկագրով 185.09 ք.մ և Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-004-0171-0003 կադաստրային ծածկագրով 8.47 ք.մ մակերեսներով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերի նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը: |