Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 28-րդ կետով և հիմք ընդունելով «ՏՐԻՈ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 10․09․2025 թվականին հանութագրման և չափագրման արդյունքում 16․09․2025 թվականին տրված հողամասի հատակագիծը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի, քաղաք Նոյեմբերյան, Երևանյան փողոց 1 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 11-004-0108-0062) գույքի ճշգրտված սահմանները՝ ըստ կից ներկայացվող հատակագծի։