Հիմք ընդունելով Սոնա Խաչատուրի Սեփխանյանի դիմումը և «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սոնա Խաչատուրի Սեփխանյանին և Իրինա Նարիմանի Աղամյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, չի ընդգրկված ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմաներին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Սահմանել Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 11-049-0025-0010 կադաստրային ծածկագրի 0.15193 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի բնակելի /տնամերձ/ կառուցապատման:
2. Ճանաչել Սոնա Խաչատուրի Սեփխանյանի (ծնված՝ 05.09.1939թ.) և Իրինա Նարիմանի Աղամյանի (ծնված՝ 14.11.1969թ.) սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի, կադաստրային 11-049-0025-0010 ծածկագրով փաստացի օգտագործվող 0.12193 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ, որը փաստացի օգտագործվել է նրանց կողմից մինչև 2001 թվականի մայիսի 15-ը:
3. Հողամասի սահմանները որոշվում են <<ՍԼԱՎԻԿ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ>> ԱՁ-ի կողմից չափագրված և Նոյեմբերյան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի միավորված մարզերի ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Սոնա Խաչատուրի Սեփխանյանի (ծնված՝ 05.09.1939թ.) և Իրինա Նարիմանի Աղամյանի (ծնված՝ 14.11.1969թ.) սեփականության իրավունքներն ամրագրված հողամասի նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական: