Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 540-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2025 թվականի N 540-Ա

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնի 33.1-րդ, 35-րդ, 35.1-րդ կետերով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 619-Ա որոշումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինականացված կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Արտակ Սերժիկի Աբազյանի կողմից (նույնականացման քարտ՝ 009827692, տրված 16․01.2018 թվականին, 047-ի կողմից) 10.03.2025 թվականին տրված համաձայնությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Զորավար Անդրանիկի փողոց, 7/5 ավտոտնակ հասցեում գտնվող 0.00298 հա մակերեսով հողամասում (ծածկագիր` 11-004-0110-0096, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված 29․8 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես՝ 23.6 քմ) կառույցը և կառույցի սպասարկման ու պահպանության համար նախատեսված 0.00298 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած՝ Արտակ Սերժիկի Աբազյանին:

2.  Արտակ Սերժիկի Աբազյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի՝ 36400 ՀՀ դրամ 900395101133 հաշվին, որպես հողամասի օտարման գին, 36050 ՀՀ դրամ 900395101158 հաշվին, որպես կառույցի օտարման գին:

3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner