Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետի պահանջը, հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Այրում և Բագրատաշեն բնակավայրերում միջնակարգ դպրոցերի կառուցման՝ շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունները՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Տալ նախնական համաձայնություն «Վի Քեյ Գրուպ» ՍՊ ընկերությանը՝ Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի Ա.Աբովյան 15 հասցեում միջնակարգ դպրոց և Բագրատաշեն բնակավայրի 6-րդ փողոց թիվ 15 հասցեում թիվ 1 միջնակարգ դպրոց կառուցելու համար:
- Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|