Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Վ․ Տերյան փողոց, 9/33 բնակելի տուն հասցեում գտնվող 0․00490 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Պավել Սանդրոյի Աբովյանի 01․04․2024 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Վ․ Տերյան փողոց, 9/33 բնակելի տուն հասցեում, 11-004-0039-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.00490 հա մակերեսով, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա Պավել Սանդրոյի Աբովյանի կողմից ինքնակամ կառուցված՝ 88.86 քմ արտաքին մակերեսով կառույցների՝ ավտոտնակի, բնակելի տան և բաց պատշգամբի նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը և օրինականացնել (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023WYQDBQ):
2. Հանձնարարել Նոյեմբերյանի համանքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ սույն որոշմամբ օրինականացված կառույցի՝ ավտոտնակի, բնակելի տան և բաց պատժգամբի նկատմանբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած՝ Պավել Սանդրոյի Աբովյանին գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով ավտոտնակը՝ 48240 ՀՀ դրամ արժեքով (39.9 x 1209), բնակելի տունը և բաց պատժգամբը 177580 (48.96 X 3627) և կառույցի սպասարկման համար անհրաժեշտ 0.00490 հա մակերեսով հողամասը՝ 59830 ՀՀ դրամ արժեքով (49․0 x 1221) ձեռք բերելու համար:
3. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով: