Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն << Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին>> որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Միշա Յուրիկի Մոնտյանին պատկանող 11-055-0014-0011 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացվող 0,02138 հա մակերեսով հողամասին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, Պտղավան, 7-րդ փողոց, 22/1 տարածք հասցեում, իսկ մնացած 0.13317 հա մակերեսով հողամասին և հողամասում առկա շինության հասցեն թողնել նույնը՝ համայնք Նոյեմբերյան, Պտղավան, 7-րդ փողոց, 22 բնակելի տուն հասցեում փոստային դասիչ՝ 4115։