Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասով, հիմք ընդունելով ջրավազանի և պոմպակայանի կառուցելու նպատակով հողամասի կատեգորիայի անհամապատասխանության փաստը և հաշվի առնելով «ՆՈՐԴԵՐՆ ԹԵՐՈՒԱՐ» ՍՊԸ-ի կողմից 03.03. 2025 թվականին ներկայացված հայտը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն գյուղում գտնվող, «ՆՈՐԴԵՐՆ ԹԵՐՈՒԱՐ» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող 11-016-0136-0017 կադաստրային ծածկագրով 0.902423 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող հողերից, փոխադրել ջրային հողերի կատեգորիայի: |