Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Աճուրդային կարգով օտարել ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան գյուղ Պտղավան, 6-րդ փողոց, 5 հողամաս հասցեում գտնվող՝ 11-055-0013-0011 կադաստրային ծածկագրով 0․01736 հա մակերեսով (նպատակային նշանակությունըՙ բնակավայրերի, գործառնական նշանակությունըՙ հասարակական կառուցապատման) հողամասը.
1)օտարման մեկնարկային գին սահմանել 600 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար,
2)տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
3)տարածքի օտարման գործընթացն ապահովել 2 (երկու) տարվա ընթացքում: |