Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով և հաշվի առնելով Գրիգոր Գևորգի Մարոնյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ գյուղ Լճկաձոր Հ.Մալինյանի փողոց,15-րդ փակուղի, 7 հողամաս հասցեում գտնվող 11-032-0014-0014 կադաստրային ծածկագրով 0․03982 հա մակերեսով բնակավարերի բնակելի կառուցապատման և գյուղ Լճկաձոր Հ.Մալինյանի փողոց,15-րդ փակուղի, 6 հողամաս հասցեում գտնվող 11-032-0014-0015 կադաստրային ծածկագրով 0․02101 հա մակերեսով բնակավարերի բնակելի կառուցապատման հողամասերը ուղղակի վաճառքով վաճառելու Գրիգոր Գևորգի Մարոնյանին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող 11-032-0014-0013 կադաստրային ծածկագրով գույքի (վկայական՝ 17062025-11-0054 ) ընդլայնման նպատակով:
2. Օտարվող հողամասերի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար 336.6 ՀՀ դրամ: |