Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով և «Գույքի նկատմամբ պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 11․02․2025 թվականի թիվ 57-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Համայնքային սեփականություն հանդիսացող 11-017-0010-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0․04028 հա մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունըՙ բնակավայրերի, գործառնական նշանակությունըՙ այլ և գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման։
2․ 11-017-0010-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0․04028 հա մակերեսով հողամասը միավորել 11-017-0010-0002 կադաստրային ծածկագրով 0․02509 հա մակերեսով հողամասի հետ և ընդհանուր 0․06537 հա մակերեսով հողամասի նկատմամբ պետական գրանցում կատարելու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե։: