Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-043-0108-0011 կադաստրային ծածկագրով 0․44508 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) վարձակալությամբ տրամադրելու համար:
1) 0.44508 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 7000 ՀՀ դրամ:
2)Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3)Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
4)Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |