Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 15․10․2025 թվականի թիվ 2/փ-330 դրական եզրակացությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը ներառող (Կողբ բնակավայրը) միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-5 համակցված տարածական պլանավորման հետևյալ՝ 11-041-0338-0046 կադաստրային ծածկագրով 0․116 հա մակերեսով հողամասի, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը խաղող հողերից, 11-041-0338-0047 կադաստրային ծածկագրով 0․109 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը խաղող հողերից և 11-041-0338-0006 կադաստրային ծածկագրով հողամասից 0․25313 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը արոտավայր հողերից, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերի փոփոխությունը: |