|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հոկտեմբերի 2025 թվականի N 2056-Ա |
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 27․10․2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 6 ՆԻՍՏԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության թիվ 286 որոշումը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, հաշվի առնելով Նոյեմբերյանի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի 27.10․2025 թվականի թիվ 6 նիստի արձանագրությունները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան գյուղ Բագրատաշեն 1-ին փողոց 15 հասցեում 11-016-0041-0013 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 0․00010 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Արշակ Դավիթի Բաբաջանյանին։
1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 3 տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 12 000 (տասներկու հազար) ՀՀ դրամ:
- ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան քաղաք Նոյեմբերյան Երևանյան փողոց 4/5 հասցեում 11-004-0129-0100 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 0․00067 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Վահրամ Վալերիի Մամյանին։
1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 3 տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 18 000 (տասնութ հազար) ՀՀ դրամ:
- ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան Բաղանիս բնակավայր հասցեում 11-017-0110-0269 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 0․45913 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` խոտհարք) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Գարիկ Լևոնի Առաքելյանին։
1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 5 000 (հինգ հազար) ՀՀ դրամ:
- ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան Արճիս բնակավայր հասցեում 11-015-0240-0006, 11-015-0240-0007 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 0․35971 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր, կորիզավոր) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Արզուման Էդիկի Բաղդասարյանին։
1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 10 000 (տաս հազար) ՀՀ դրամ:
- Սույն որոշմամբ վարձակալության տրամադրված անշարժ գույքի համար սահմանված վարձավճարները գանձել ըստ եռամսյակների.
1)Վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք՝ վարձատուին չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով:
- Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Մալխասյանին՝ ապահովել վարձակալության տրամադրելու համար անհրաժեշտ փաթեթների կազմումը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|