Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 169
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



04 նոյեմբերի 2025 թ.

ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 18․05․2006 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշման կարգի 2-րդ մասի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդև 18-րդ կետերով, հաշվի առնելով, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, գյուղ Կողբ, 1-ին փողոց, 39 հասցեում գտնվող խանութը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով Գիգոլ Դերենիկի Խասիկյանի 09.07․2023 թվականի դիմումը և հիմք ընդունելով 23․12․2023 թվականին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Գիգոլ Դերենիկի Խասիկյանի սեփականությունը հանդիսացող ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, գյուղ Կողբ, 1-ին փողոց, 39 հասցեում գտնվող, 11-041-0060-0024 ծածկագրով հողամասում (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) առկա 0,007321 քմ ընդհանուր արտաքին մակերեսով (60․6 քմ ներքին մակերեսով) ինքնակամ կառույցը` խանութը, ճանաչել օրինական:

2. Օրինական ճանաչված խանութի համար սահմանել օրինականացման վճար՝ 127971 (հարյուր քսանյոթ հազար ինը հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ։

3. Սեփականատերը խանութի օրինականացման համար սահմանված 127971 (հարյուր քսանյոթ հազար ինը հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ գումարը պարտավոր է մուծել Նոյեմբերյանի 900395101158 գանձապետական հաշվեհամարին:

4. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված 127971 (հարյուր քսանյոթ հազար ինը հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուրեն Ղուլիջանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner