Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1525-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 2025 թվականի N 1525-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության  2006 թվականի  մայիսի 18-ի N 731-Նորոշումը, ՀՀ կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման  4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող  ք․ Նոյեմբերյան, Մ. Նալբանդյան փողոց, 21 շինություն հասցեում գտնվող 0.0551 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցները (ավտոտնակխորդանոց, անասնաշենք, խորովածանոց, խմառանոց, պարիսպներ և ծածկեր) չեն խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չենսպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Սարգիս Սպարտակի Ամիրաղյանի կողմից տրված դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Նոյեմբերյան համայնքի ք Նոյեմբերյան, Մ. Նալբանդյան փողոց, 21 շինություն  հասցեում, 0.0551 հա մակերեսով հողամասում (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման)  Սարգիս Սպարտակի Ամիրաղյանի կողմից ինքնակամ կառուցված ընդհանուր՝ 20429 քմ արտաքին մակերեսով կառույցները՝ (ավտոտնակխորդանոց, անասնաշենք, խորովածանոց, ամառանոց, պարիսպներ և ծածկեր) սպասարկման համար նախատեսված  0.0551 հա մակերեսով, օրինականացնել և  ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 20224ZQ1XN):

2. Հանձնարարել Նոյեմբերյանի համանքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին սույն որոշմամբ օրինականացված կառույցների  նկատմանբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած Սարգիս Սպարտակի Ամիրաղյանին՝ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով շինությունները ՝ 405540 ՀՀ դրամ արժեքով և նրա սպասարկման համար անհրաժեշտ  0․0551 հա մակերեսով հողամասը՝ 1041550 ՀՀ դրամ արժեքով ձեռք բերելու համար:

3. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner