| Օրակարգում քննարկվում է Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի բնակիչ Նարեկ Թելմանի Խաչիկյանի գործով Ոստիկանության բաժնի գրությունը: Նարեկ Թելմանի Խաչիկյանը Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի  վարչական տարածքի «Միջնահանդ» կոչվող հանդամասում գտնվող իր սեփական հողամասով անցնող, համայնքային սեփականությունը հանդիսացող չգործող ոռոգման ջրագծից թվով 8 հատ 25 սմ տրամագծով 5 մ երկարության հանված ցինկապատ խողովակ: Հայտարարվեց, որ Ն.խաչիկյանը զղջում է կատարվածի համար և որ համայնքին պատճառված վնասը հատուցված է: Լսելով Նարեկ Խաչիկյանին՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի բնակիչ Նարեկ Թելմանի Խաչիկյանի կողմից  Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի  վարչական տարածքի «Միջնահանդ» կոչվող հանդամասում գտնվող հողամասով անցնող, Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող չգործող ոռոգման ջրագծից թվով 8 հատ 25 սմ տրամագծով 5 մ երկարության հանված ցինկապատ խողովակների փաստի առթիվ համայնքը բողոք կամ պահանջ չներկայացնել: |