|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հուլիսի 2025 թվականի N 1400-Ա |
ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերով և 59-րդ հոդվածով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 11-040-0273-0002 կադաստրային ծածկագրով 88,282 հա մակերեսով հողամասից առանձնացնել 1.27 հա մակերեսով հողամաս նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը այլ հողեր:
- Առանձնացված հողամասի գործառնական նշանակությունը փոխել և փոխադրել նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելահող հողերի կատեգորիա (4-րդ կարգ):
- Առանձնացված հողամասի նկատմամբ որպես առանձին գույքային միավոր պետական գրանցում կատարելու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|