Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Տիգրան Շավարշի Նազարյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի 50-րդ փողոց, 7 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 11-041-0100-0027) Տիգրան Շավարշի Նազարյանին պատկանող 0.05 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0․0333 հա մակերեսով հողամասի (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0.0833 հա) նկատմամբ ճանաչել Տիգրան Շավարշի Նազարյանի (ծնված 10.02.1959 թվականին) սեփականության իրավունքը։