Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 169
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 531-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅՎԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ գլխի 245-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով Մհեր Միշայի Ամիրաղյանի 05․11․2024թ դիմումը 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2024 թվականի մայիսի 25-ին լույս 26-ի գիշերը Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած բնական աղետի /ջրհեղեղի/ հետևանքով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի բնակիչ Միշա Մհերի Ամիրաղյանին պատկանող AUDI E-TRON QUATTRO մակնիշի  37VC 778 համարանիշի էլեկտրոմոբիլը վնասվել է հեղեղումից, հնարավոր չէ վերանորոգել և ենթակա է խոտանման, փոխադրամիջոցի գույքահարկի վրա առաջացած տույժի և մայիս ամսից հետո հաշվարկած գույքահարկի համար սահմանել գույքահարկի գծով արտոնություն։

2․ Միշա Ամիրաղյանի փոխարեն համայնքի բյուջեից կատարել համապատասխան չափի վճարում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴՈՒՀԻ ՄԻՐԶՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(41.71 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner