Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 0.52663 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից (ծածկագիր՝ 11-016-0225--0017, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) 0.15հա մակերեսով հողամասը տրամադրել վարձակալությամբ:
ա) վարձակալությամբ տրամադրվող 0.15 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի տարեկան մեկնարկային վարձավճարը սահմանել 2700 ՀՀ դրամ:
բ) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
գ) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
դ) հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |