Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով ՎԴ/10582/05/23 վարչական գործով վարչական դատարանի 11․03․2025 թվականի ԴԴԱ-5-ՆԲ-19868/25 գրությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված լիազորություններով, ՎԴ/10582/05/23 վարչական գործով պատասխանող՝ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ավագանու անունից դատարանում հանդես գալու համար 3 տարի ժամկետով լիազորել Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ՝ Արծրուն Սերյոժայի Անանյանին (նույնականացման քարտ՝ 009744251, տրված 09․12․2017թ․ 047-ի կողմից)։ |