Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի աղբատար մեքենայի համար ավտոպահեստամասեր, Նոյեմբերյան համայնքի Ջուջևան գյուղում խմելու ջրի համար խողովակաշար, Նոյեմբերյան համայնքի համար մեքենա-մեխանիզմներ ձեռքբերելու անհրաժեշտությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Թույլատրել Նոյեմբերյան համայնքի 2024 թվականի բյուջեից Նոյեմբերյան համայնքի աղբատար մեքենայի համար ավտոպահեստամասեր, Նոյեմբերյան համայնքի Ջուջևան գյուղում խմելու ջրի համար խողովակաշար և Նոյեմբերյան համայնքի համար մեքենա-մեխանիզմներ ձեռքբերելու նպատակով հրատապություն պահանջող ծախսերը կատարել մեկ անձից: |