Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև իժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հաշվի առնելով Գևորգ Սարգսի Ֆիդանյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնք գյուղ Հաղթանակ 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 15 անասնաշենք հասցեում Գևորգ Սարգսի Ֆիդանյանին և Արաքսյա Արեստակեսի Ֆիդանյանին ժառանգության իրավունքով պատկանող 11-043-0021-0021 կադաստրային ծածկագրով հողամասում (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) առկա ընդհանուր 42.3 քմ ներքին մակերեսով անասնաշենքերի ( կառուցված 1950 թվականին) նկատմամբ ճանաչել Գևորգ Սարգսի Ֆիդանյանի (ծնված 19.03.1973 թվականին) և Արաքսյա Արեստակեսի Ֆիդանյանի (ծնված 25.01.1940 թվականին) սեփականության իրավունքը: